Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու վարչությանը ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածում։
Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են ատրճանակ, դանակներ, մարիխուանայի նմանվող զանգվածներ և այլն։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են՝ հայտնում է ՀՀ ոստիկանությունը։