Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։
Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ Կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։
400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից և կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։