Էլեկտրոնային ծառայություններ մատուցողները հաճախ հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում: Հայաստանում գրացված էլեկտրոնային ծառայություններ մատուցողները հարկվում են ավելացված արժեքի հարկով, իսկ չգրանցվածներն այդ հարկատեսակով չեն հարկվում:
Հարկումը չի խոչընդոտի ընկերությունների գործունեությանը՝ ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին պետությունն է, որ էլեկտրոնային ծառայությունների մասով հարկում է կիրառելու: Հարկատեսակը նաև գործում է, օրինակ, Ռուսաստանում և Բելառուսում:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Դեռևս որևէ դեպք չի գրանցվել, որ մտցնեն այդ հարկատեսակը, և միջազգային կազմակերպությունները լքեն այդ երկիրը:
Յոթ խոշոր երկրների ֆինանսների նախարարները G7 գագաթնաժողովում ևս խոշոր ընկերություններին էլեկտրոնային ծառայությունների համար հարկել համաձայնության են հասել: Որ ընկերությունները կրկնակի հարկման խնդիր չունենան, G7-ի անդամ ֆինանսների նախարարները որոշել էլեկտրոնային ծառայություններ մատուցողներից նաև շահութահարկ գանձել:
Վահան Քերոբյան - Իրենց ծառայություններ մատուցած երկրում պարտավոր են վճարել նաև շահութահարկ և այդ շահութահարկը պետք է լինի ոչ քիչ, քան 15 տոկոս: Եվ սա նշանակում է հարկերի վերբաշխում՝ հոգուտ փոքր երկրների: Այս պարագայում Հայաստանը նմանատիպ կարգավորումների ոլորտում իր երկկողմ հարաբերությունները կարգավորելուց հետո նաև կկարողանա էապես մեծացնել միջազգային կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկը:
Հայաստանում էլեկտրոնային տարբերակով ծառայությունների մատուցման ծավալն այնպիսին է, որ օրենքի կիրառման դեպքում, ըստ նախարարի, մեկ տարում բյուջե կմուտքագրվի 20 միլիարդ դրամ: