Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և «Հայաստան» դաշինքը շարունակում են ներկայացնել մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
«Հայաստան» դաշինքը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը: Այս մասին նիստի ընթացքում հայտնեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: