Աննախադեպ տեղումների պատճառով լեռնային հեղեղներից անանցանելի են դարձել Մ֊6 միջպետական ճանապարհի` Վանաձոր, Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումներն օպերատիվորեն իրականացնում են մաքրման և հետևանքների վերացման աշխատանքներ։ Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»,- գրել է քաղաքապետը։