Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ճանապարհի կմ 166 - կմ 167 հատվածում (Սարավանի լեռնանցք) իրականացվում են հողային աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկությունն օգոստոսի 9-ից մինչև 12-ը կիրականացվի միակողմանի։
Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: