Օգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ռազմաավիացիոն համալսարանի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական կոչում ստանալու և համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարձր առաջադիմություն և գերազանց ծառայություն։