ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին:
Եվ այսպես, ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։
2021 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 229 քրեական գործ, նախապատրաստվել՝ 93 նյութ:
Նշված ժամանակահատվածում կոմիտեի վարույթում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 229 քրեական գործերից՝
• 3-ը վերաբերվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանությանը,
• 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
• 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
• 28-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին,
• 14-ը՝ ՀՀ քր. օր.-ի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
• 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն,
• 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը,
• 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,
• 32-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,
• 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելուն, պահելուն, օգտագործելուն կամ տարածելուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
• 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,
• 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին,
• 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, իսկ 58-ը՝ այլ հանցագործություններ են:
Վերը նշված քրեական գործերով 111 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ընդ որում՝ 8 անձ եղել է 16-18 տարեկան, 51-ը՝ 18-35 տարեկան, 52-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով եղել է 248 տուժող, որից 143-ը՝ մինչև 12 տարեկան, 26-ը՝ 12-14 տարեկան, 50-ը՝ 14-16 տարեկան, 29-ը՝ 16-18 տարեկան:
2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 101 քրեական գործ:
56 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 44-ը` արդարացման հիմքով, իսկ 12-ը` ոչ արդարացման:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 45 քրեական գործ՝ 53 անձի վերաբերյալ:
Նշված ժամանակահատվածում միացվել է 9 քրեական գործ, ըստ ենթակայության են ուղարկվել 10-ը: