Օգոստոսի 8-ին՝ ժամը 17։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում, ինչի հետևանքով հրդեհը հասել է գյուղի վարչական տարածք:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը՝ հայկական կողմում։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին՝ ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։
Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։