Թուրքիայի Բալըքեսիր նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 15 մարդ, 17-ը՝ ստացել վնասվածքներ։ Ավտոբուսը Թուրքիայի Բալըքեսիր քաղաքից մեկնում էր Էդրեմիթ քաղաք։ Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։