Կառավարության փոփոխությունից հետո Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային ծրագրի գործարքի շուրջը բանակցությունները՝ հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Վիեննայում Իրանի և միջազգային հնգյակի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընթացող բանակցությունները սկսվել են ապրիլին: Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարողանա հասնել նոր ձեռքբերման՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մտածելակերպով: Նա հավելել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը դատապարտված է ձախողման: Անդրադառնալով Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը՝ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունները: Երկրում պարզապես իշխանություն է փոխվել, ինչի արդյունքում կլինեն փոփոխություններ նաև բանակցող պատվիրակության կազմում: