Իրաքի արտաքին գործերի նախարարն առաջիկա օրերին կայցելի Թեհրան: Նպատակն է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին պաշտոնապես հրավիրել մասնակցելու տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում՝Թուրքիայի և Սիրիայի անվտանգության հարցերով հանդիպմանը: Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ֆուադ Հուսեյնը նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Իրաքի անվտանգությանն առնչվող հարցեր: Իրաքի արտաքին գործերի նախարարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նույնպես հրավիրել է մասնակցել հանդիպմանը: