Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն մասնակցել են արվեստի վարպետության դասի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների հետ:
Վահագնը և Զառան տեղացի արվեստագետներ են։ Նրանք ներգրավված են «Իմ Հայաստան» ծրագրում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, և իրականացնում Սմիթսոնյան ինստիտուտը։
«Պարոն Ալելոն Վահագնի աջակցությամբ պատրաստեց կավե աման։ Զառան օգնեց դեսպանին և տնօրենին բատիկի տեխնիկայով զարդարելու իրենց անունների սկզբնատառերը։
Վարպետության դասի ավարտին դեսպան Թրեյսին և պարոն Ալելոն գնեցին երեխաների պատրաստած կավե հուշանվերները: Այդ հուշանվերների վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած ընտանիքներին»,- ասվում է USAID Armenia-ի Ֆեյսբուքի էջում: