Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ: Էմանուել Մակրոնն Իրանին կոչ է արել վերսկսել տերությունների հետ 2015 թվականի միջուկային գործարքի վերագործարկման բանակցությունները: Մակրոնը Փարիզի և Թեհրանի միջև երկխոսությունը շարունակելու կոչ է արել՝ երկկողմ հարաբերությունները խորացնելու նպատակով:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ողջունել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը` հիմնված փոխադարձ շահերի և փոխադարձ հարգանքի վրա:
Իրանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ի բազմիցս խախտել է պարտավորությունները, իսկ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անդամ եվրոպական երեք երկրները չեն կատարել իրենց պայմանավորվածությունները:
Ռայիսին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը շատ լուրջ է վերաբերվում Պարսից ծոցի տարածաշրջանում և Օմանի ծովում անվտանգության ապահովմանը և դիմակայելու է անվտանգությունը խախտող գործոններին: