Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմից տուժածներ չկան։
Հակամարտությունը չի կարող լուծվել պատերազմի միջոցով. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը դատապարտել է Ադրբեջանի սադրանքները Հայաստանի և Արցախի դեմ։
Արցախի համապատասխան մարմինները պետք է բանակցություններ սկսեն ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ, հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը։
Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան. Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին։
Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
Թուրքիայում միաժամանակ գրանցվել է երեք երկրաշարժ:
Եվ օրվա կորոնաթիվը․ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Առողջացել է 218, մահացել 5 մարդ։