Թուրքիայի հարավարևմտյան շրջաններում ավերիչ անտառային հրդեհների դեմ պայքարում երկրի իշխանությունների գործողություններն ավելի ու ավելի խիստ քննադատության են արժանանում՝ փոխանցում է Der Spiegel պարբերականը:
Աղետից տուժած քաղաքացիներին թվում է, թե «պետությունն իրենց բախտի քմահաճույքին է թողել»՝ որպես մարդասիրական օգնություն Էրդողանը մարդկանց ուղղությամբ թեյի փաթեթներ է նետել:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայում ոչ մի սարքին հրշեջ օդանավ չկա, ինչը երկրին կախվածության մեջ է գցում դրսից եկող օգնությունից: Թուրքիան հրշեջ օդանավերը «վարձակալել» է Ռուսաստանից: Բացի այդ, օդանավեր են ուղարկել Իսպանիան ու Խորվաթիան: Թուրքիան օգնություն է ստացել նաև Իրանից, Ադրբեջանից և Ուկրաինայից:
Անկարայում սեփական անկարողությունն ընկալում են որպես խայտառակություն: Քաղաքացիների հավաստմամբ՝ եթե քայլեր ձեռնարկվեին հենց սկզբից, ապա աղետն այս մասշտաբների չէր հասնի:
Թուրքիայում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն տասներորդ օրը: Միջերկրական ու Էգեյան ծովափերին կրակը հասցրել է այրել տասնյակ հազարավոր հա տարածք: Հրդեհի հետևանքով մահացել է 8 մարդ, աղետի գոտուց տարհանվել են հազարավոր զբոսաշրջիկներ ու բնակիչներ: