Սվետլանա Մադոյանը ծրագրում ընդգրկված 20 երիտասարդներից է։ Ավարտել է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, ներկայում աշխատանք չունի։ Հույս ունի մասնագիտական գիտելիք ստանալով կկարողանա ուժերը փորձել ՏՏ ոլորտում։
Ծրագիրը երկու փուլից է բաղկացած։ Առաջին փուլում մասնագիտական կրթությունն է, երկրորդում՝ աշխատանքի կանցնի 20 մասնակցից 10-ը լավագույնը։ Ծրագիրը հասարակական կազմակերպություններն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ գործակցությամբ։
«ՏՏ ոլորտն առանց սահմնափակումների» ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հնարավորություն տալ ձեռք բերել գիտելիքներ և հետագայում աշխատել ոլորտում։ Ըստ կազմակերպիչների՝ աշխատանքի շուկան այս մասով բաց է, մասնագետների կարիք կա։
Պիլոտային ծրագիրը Շիրակում հաջողելու դեպքում այն կգործակվի նաև Հայաստանի մյուս մարզերում և մայրաքաղաքում։