Այս գիշեր Իսրայելի օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտները՝ ի պատասխան խմբավորման արձակած պայթուցիկ ու դյուրավառ նյութերով լցված օդապարիկների արձակման: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Ի պատասխան Իսրայելում հրդեհներ առաջացնելու Գազայի հատվածից պայթուցիկ ու դյուրավառ նյութերով լցված օդապարիկների արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները գիշերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարին և այլ օբյեկտների»,- նշվում է Իսրայելի ուժայինների հաղորդագրության մեջ:
Իսրայելի պետական ռադիոյի հաղորդմամբ՝ սահմանամերձ գյուղատնտեսական շրջաններում հրկիզման հետևանքով չորս հրդեհ է բռնկվել՝ վնասելով շինությունները: