Օգոստոսի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր՝ 231923 դեպք, որոնցից 221043-ը` առողջացած, 4641-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5115 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 385 302 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Ունենք 218 առողջացած, 5 մահվան դեպք: