Գյումրիում օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երիտասարդ ամուսիններ են մահացել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Շիրակի մարզի դատախազությունից։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ամուսինը զինվորական է։
Տեղի ունեցածի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «սպանություն»):
Գործով զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը:
Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Տարածք են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպի վայրը սահմանազատված է, աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները: