Աֆղանստանում կառավարական ուժերը մեկ օրում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման 385 գրոհայինի: Այս մասին տեղեկացնում են Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Աֆղանստանի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում մեկ օրում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 385 գրոհային և ևս 210-ը վիրավորվել են»,-հայտնում են Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից:
Երկրի զինված ուժերը ռազմական գործողություններ են անցկացրել երկրի 14 նահանգներում: