Հունաստանում անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Բնական աղետի հետևանքով մահացել է 2 մարդ, տուժել են 20-ը, հազարավոր բնակիչներ տարհանվել են՝ փոխանցում է BBC-ն:
Աթենքի երկնակամարը պատվել է ծխի թանձր շերտով: Հունաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններից զանգվածային տարհանում է սկսվել: Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել օդի բարձր ջերմաստիճանի և քամիների պատճառով:
Ամբողջ երկրի տարածքում արձանագրվել է կրակի 154 օջախ:
Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի խոսքով՝ անտառային հրդեհները ցույց են տալիս «կլիմայական փոփոխության իրական պատկերը»: