Ֆրանսիայի տարբեր շրջաններում այսօր համազգային բողոքի ցույցեր են կազմակերպել կորոնավիրուսային սահմանափակումների խստացման դեմ: Նոր որոշման համաձայն՝ անհրաժեշտ է ունենալ առողջության անցաթուղթ սրճարան մտնելիս կամ ներքաղաքային գնացքներից օգտվելիս: Այս մասին հայտնում է France24-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր որոշմամբ՝ ազատ տեղաշարժման համար պարտադիր է կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստման, թեստավորման բացասական արդյունքի կամ լիովին ապաքինման փաստաթուղթ ունենալ:
Որոշումն ուժի մեջ կմտնի երկու օրից: Իսկ մինչ այդ ֆրանսիացիները բողոքի ակցիաներ են անցկացնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: