Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենը Սյունիքի մարզում են:
USAID Armenia-ի Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել Լին Թրեյսիի սյունիքյան հանգստից:
«Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա թե ինչը գրավեց դեսպան Թրեյսիին այս շաբաթ իր արձակուրդն անցկացնել Սյունիքի մարզում:
Դեսպանը Սյունիքի լեռներում քայլարշավի մասնակցեց տեղացիների հետ, որոնք գիշերը խարույկի շուրջ տիկին Թրեյսիին պատմեցին Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին: Սյունիքը հիանալի վայր է հուշեր հավաքելու և ընտանիքի ու ընկերների հետ արժեքավոր ժամանակ անցկացնելու համար։
Որքան շատ եք այցելում Սյունիք, այնքան ավելի շատ բան եք բացահայտում այս հրաշալի մարզի և տեղացիների մասին»,- ասված է USAID Armenia-ի գրառման մեջ: