Քաբուլում սպանվել է Աֆղանստանի կառավարության մամուլի խոսնակը, որը նաև ղեկավարել է տեղեկատվական կենտրոնը: «Թալիբան» շարժման զինյալները ստանձնել են Դավա Խան Մենապալի սպանության պատասխանատվությունը: Նա էր տեղեկատվություն տրամադրում տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ:
Աֆղանստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոս Ուիլսոնը Թվիթերի էջում գրել է. «Մենք տխուր ենք և ցնցված «Թալիբանի» կողմից Դավա Խան Մենապալի միտումնավոր սպանությունից: Նա ընկեր և գործընկեր էր, որի կարիերան ուղղված էր աֆղանստանցիներին ճշմարիտ տեղեկատվություն փոխանցելուն: Այս սպանությունն ուղղված էր Աֆղանստանում մարդու իրավունքների և խոսքի ազատության դեմ»: