Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում հունիսին մեկնարկած «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» ծրագիրը գեղեցիկ ավանդույթի սկիզբ դարձավ: Յուրաքանչյուր ուրբաթ Թումանյանի բակում հավաքվում են մի շարք հայ մտավորականներ, ներկայացնում սուրճի մշակույթում հայկական առանձնահատկությունները:
Արդեն տեղի ունեցած 9 բանախոսությունների ընթացքում ներկայացվել է սուրճի մշակույթը կերպարվեստում, հայոց պատմության, հայ գրականության և երաժշտության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: