ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
«Որոշման նախագիծը ենթադրում է յոթերորդ գումարման ԱԺ գործող հանձնաժողովների կազմը, գումարած մեկ հանձնաժողով»,- ասաց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը: Այս առաջարկին միացել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Առաջարկվող հանձնաժողովի օրակարգում պետք է լինեն ՀՀ կողմից Արցախին տրամադրվող աջակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապերի, Արցախի Ազգային ժողովի հետ համագործակցության, միջխորհրդարանական կապերին առնչվող օրինագծերը: