Օրերս ոստիկանության զորքերի զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Տավուշի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը:
Հիշեցնենք‚ որ ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թվականից Տավուշի սահմանային դիրքերում իրականացնում էին մարտական հերթապահություն։
2020 թվականից` համավարակով‚ այնուհետև պատերազմով պայմանավորված, ոստիկանները Տավուշի սահմանային հատվածներում դադարեցրել էին հերթապահությունը։