«Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ: Քվեարկությանը մասնակցել են 107 պատգամավորից 103-ը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց՝ Սաղաթելյանի օգտին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 37 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրվել էր արդեն երրորդ անգամ: Առաջին երկու քվեարկությունների արդյունքներով բավարար ձայներ չէին հավաքվել:
Առաջին քվեարկությանը Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր էր համարվել, ընտրվելու համար բավարար չէր մեկ ձայն: Երկրորդ ընտրության արդյունքում Սաղաթելյանը ստացել էր 49 կողմ, 49 դեմ ձայներ, անվավեր էր համարվել 5 քվեաթերթիկ: