Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահների տեղակայման մասին: Այնտեղ շինաշխատանքներ են իրականացվում՝ սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով:
Թեմայի շուրջ «Լուրերը» զրուցել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ: