Բարեկարգման խիստ անհրաժեշտություն ունեցող գրունտային ու դժվարանցանելի 5-րդ փողոցի 420 մետր հատվածը՝ շուրջ 1680 մետր քառակուսի հատված, շուտով լիարժեք անցանելի կդառնա։ Արևշատում մեկնարկել են տուֆ քարով սալապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Արևշատ համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում կծախսվի 23 մլն 174 հազար դրամ գումար, որի 60 տոկոսը կտրամադրի պետությունը։ Շինարարությունն իրականացնում է «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ, տեխնիկական հսկողությունը՝ «Բագարանի բարիք» ՓԲԸ-ն։