Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն:
Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։