Ճապոնիայի բնակիչներն առավոտյան 8:15-ին մեկ րոպե լռությամբ են սկսել Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցի արարողությունները: Պատմության ամենաաղետաբեր իրադարձությունը համարվող ողբերգության պատճառը 1945 թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ռազմական օդանավից արձակված ատոմային ռումբի պայթյունն է: Պայթյունի ալիքից, ճառագայթահարումից և ջերմային ալիքից մինչև 1945 թ. ավարտը Հիրոշիմայում զոհերի թիվը հասել էր 140 հազարի: Ողբերգական պայթյունի վերապրողների մոտ ախտորոշվել են քաղցկեղ և ճառագայթահարման հետ կապված այլ հիվանդություններ: Այս տարվա հիշատակի միջոցառումների մասնակիցների թիվը եղել է սահմանափակ՝ մոտ 800 մարդ: Դա նախորդ տարիների մասնակիցների մեկ երրորդն է: Հիրոշիմայի քաղաքապետ Մացիմո Կազումին եղբայրական գերեզմանի մոտ տեղադրել է միջուկային աղետի պատճառով մինչև անցած տարի մահացած մոտ 329 հազար մարդկանց անունների ցուցակը: