Իտալիայում COVID-19-ի դեմ պայքարում նոր սահմանափակումներ կկիրառվեն: Այսօրվանից որևէ փակ տարածք՝ ռեստորան, թանգարան, ցուցահանդես, այցելելիս պարտադիր է արագ թեստ անելը կամ պատվաստման սերտիֆիկատ՝ «կանաչ անձնագիր» ունենալը:
Կառավարությունը խստացնում է սահմանափակումները, քանի որ Իտալիայում ևս արագ տարածվող «դելտա» շտամով վարակվածության դեպքերն ավելանում են: Ըստ նոր կանոնների՝ բաց տարածքում սահմանափակումներ չեն լինելու, սակայն փակ տարածք կարող են մուտք գործել միայն վերջին 48 ժամում թեստավորվածները, արդեն առողջացածները կամ պատվաստվածները: Որոշմանը չհետևողներին սպառնում է մինչև 400 եվրո տուգանք:
Վարչապետ Մարիո Դրագին դեմ է նոր որոշմանը, որը կառավարությունը գիտակցված ընդունում է Իտալիայում զբոսաշրջության ամենաբուռն շրջանում: Նրա խոսքով՝ «կանաչ անձնագիրը» կամայականություն չէ: Դա նախապայման է՝ տնտեսական ակտիվությունը պահելու համար»:
Նոր որոշումը պարտադիր է 12 տարեկանից բարձր բոլոր անձանց համար: Իսկ սեպտեմբերից այն պարտադիր է լինելու ուսուցիչների և աշակերտների համար: Դասավանդման իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք պատվաստված կլինեն կամ արդեն առողջացած: Մինչ օրս Իտալիայում պատվաստման առաջին դեղաչափը ստացել է բնակչության 65 տոկոսը: