«Հեզբոլլահ» շարժման ուժերը Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի զբաղեցրած Շեբաա անունով լիբանանյան տարածքի ուղղությամբ: Շարժումը հայտարարել է, որ դա պատասխանն է նախօրեին Իսրայելի կողմից օդային հարձակմանը: Այժմ Իսրայելը ևս պատասխան հարվածներ է հասցնում «Հեզբոլլահին»: Վնասների, վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Տարածաշրջանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը: