ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսների մասին գենետիկ տվյալները, տեղեկացնում է CNN-ը:
ԱՄՆ-ն այժմ տիրապետում է Ուհանի լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսի մասին տեղեկությունների։ Գենետիկ տեղեկությունների զանգվածը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կոնկրետ եզրակացություն անել։ Նման աշխատանք է տարվում ԱՄՆ էներգետիկայի նախարարության լաբորատորիաներում գերհզոր համակարգիչների օգնությամբ։ Աշխատանքի ավարտի ճշգրիտ ժամկետները դեռ որոշված չեն: