Երեք բրոնզե մեդալ՝ քիմիայի միջազգային օլիմպիադայից: Առցանց մրցույթն այս տարի կազմակերպել էր Ճապոնիան: Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 309 աշակերտ՝ 79 երկրից:
Հայաստանը ներկայացրել է 4 աշակերտ Երևանի և մարզերի տարբեր դպրոցներից: Հայ աշակերտները միջազգային մրցաշարին սկսել էին պատրաստվել դեռ ուսումնական տարվա սկզբից: Օլիմպիադայում Հայաստանի թիմը ղեկավարել է Անդրանիկ Դավինյանը:
Օլիմպիադայում գրանցած արդյունքները մեդալակիրներին հետագայում ուսումն արտերկրի առաջատար բուհերում շարունակելու հնարավորություն կտան:
Մանրամասները՝ տեսանյութում: