Հայկական գինու ոլորտը չօգտագործված մեծ կարողություն ունի, որը պետք է ճիշտ և գրագետ պահպանել, զարգացնել և դիրքավորել տեղական ու միջազգային շուկայում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Վայոց ձորի մարզում այսօր քննարկում էինք արդեն իրականացման փուլում գտնվող և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նոր ծրագրեր»,- նշել է Խոջոյանը: