Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ու Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն այցելել են Վաղատուր բնակավայր և հանդիպել գյուղի բնակիչների հետ։ Հանդիպման թեման Վաղատուրի ջրային ռեսուրսներին էր առնչվում։
Բնակիչների հետ քննարկվել են գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման, արոտավայրերի ջրարբիացման հարցերը։ Քննարկվել են նաև գյուղի ջրաբաշխման, ինչպես նաև Խնածախին այդ ռեսուսներից բաժին հանելու հարցերը։
Վարչապետի խորհրդականը ներկաներին վստահեցրեյ է, որ անկախ աշխատանքների ծավալից՝ Խնածախ ջուր կգնա միայն Վաղատուրին 100%֊ով ջուր ապահովելուց հետո։ Ռոբերտ Ղուկասյանի վստահեցմամբ՝ գյուղում աշխատանքներ կտարվեն նաև արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին որոշվել է գյուղի ջրային ռեսուսների օգտագործման հարցը կրկին դնել հանրային քննարկման։