Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան շաբաթական թռիչքը: Ajnehat al-Sham ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին:
«Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմինե Չիլաբոշյան-Պողիկյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ սիրիական պատերազմից հետո Հալեպից Երևան կանոնավոր ուղիղ չվերթն առաջին անգամ է վերականգնվում:
Մինչ այդ, Հալեպից Երևան գնալ ցանկացողները մեկնում էին Դամասկոսից: Երևանից Հալեպ մեկնելու պարագայում կրկին Դամասկոսի օդանավակայանն էր ընտրվում: Սեպտեմբերից թռիչքները վերականգնելու դեպքում արդեն Հալեպից ուղիղ չվերթով Հայաստան գնալու հնարավորություն կլինի:
Ակնկալվում է, որ Հալեպ Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքի աշխուժություն կլինի:
Հալեպի օդանավակայանը կամաց-կամաց վերականգնում է ուղղությունները դեպի արտաքին շուկա: Սկզբնական շրջանում երկրի ներսում իրականացվում էին ներքին թռիչքներ: