ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին հրապարակումները:
«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: