Կառուցողական աշխատանքի պատրաստակամություն ունենք: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Կարծում ենք, որ ցանկացած հայ, ցանկացած քաղաքական հայացք ունենալով հանդերձ, նախևառաջ մտածում է երկրի մասին: Սրանով հանդերձ արձանագրենք, որ մենք, իհարկե, մեր երկրում թշնամիներ, հակառակորդներ չունենք: Ունենք քաղաքական մրցակիցներ, իսկ թշնամին սահմանին է և սահմանից անդին:
Սահմանին կանգնած զինվորն այսօր պետք է հաստատակամ լինի, որ իր թիկունքն ամուր է, և այդ ամրությունը պետք է զգալ այստեղ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնից»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ պետք է լինել համախոհ, եթե գերադասելի է պետական շահը: