Արձակուրդը Հայաստանում անցկացնողներին Մեղրի է հրավիրում «Խաչաց տունը»։ Հյուրատունը ընտանիքի դուստրն է հիմնել, նոր գործ սկսելու համար ամենածանր շրջանում՝ 2020-ի մարտին։
Խաչիկյանների տոհմական տունը Մեղրիում պահպանված ամենահին հասցեն է. կադաստրային տվյալներով՝ մոտ 200 տարեկան է, թեև Խաչիկյաններն այստեղ սկսել են ապրել ավելի վաղ:
Տան ամեն անկյունն այդ տոհմի նիստուկացի, սովորույթների, ավանդաբար փոխանցված հյուրընկալության մասին է վկայում: Պատասխանատվությունը ոչ միայն պապական տունը ապրեցնելն է, այլև տանն ապրած մեծերի մասին հիշողությունները պահելը:
Այնտեղ հաճախ են հավաքվել հայտնի ու անհայտ մարդիկ՝ գրողներ, նկարիչներ. նպատակն այդ ավանդույթը պահելն է:
Ընտանիքի դուստրը համոզված է, որ Մեղրին ունի մեծ պոտենցյալ և դառնալու է երկրորդ Գյումրի՝ որպես տուրիստական վայր:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: