Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3670 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 436573 է:
Նախօրեին կատարվել է 41885 թեստ, որից 24184-ը՝ հակամարմինների, 17701-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2626 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 393453 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 5948, հայտնում է «Ալիք մեդիան»:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.76%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.85%, վերջին 7 օրվանը՝ 8.67%: