Հայաստանի երկրորդ քաղաքում ներքաղաքային երթևեկությունը «ԳԱԶել»-ներով է, որոշ գծեր սպասարկում են ավտոբուսները։ Ներքաղաքային տրանսպորտից մշտապես օգտվող քաղաքացիները մեծ մասամբ գոհ են սպասարկման որակից, բայց ակնկալում են ավելի լավ որակ։
Գյումրիում մեկնարկում է ավելի քան 800 մլն դրամ արժողությամբ սուբվենցիոն նոր ծրագիր։ Փոխվում է ներքաղաքային տրանսպորտն ամբողջությամբ։ Գումարի 50 տոկոսը հատկացվում է պետական, իսկ 50 տոկոսը՝ Գյումրի քաղաքի բյուջեից։
Սամվել Բալասանյան (Գյումրու քաղաքապետ) - Մենք կարողացանք լումաներով գումար հավաքել և սուբվենցիոն ծրագիր, տրանսպորտը, կոմունալ համակարգը արդիականացնել, նոր մեքենաներ հավաքել, 63 մեքենաներ: Ասում են՝ «ԳԱԶել», բնակիչներն ասում են՝ էլի «ԳԱԶել», բայց վերջին սերնդի, հեշտ է շահագործել, 63 հատ ներկրել ենք, 39 հատ այս պահին կա։
Նոր մեքենաներն առայժմ պահպանվում են Սև ամրոցի բակում, լուծվում է նոր ու ժամանակակից կանգառներ ունենալու հարցը։
Սամվել Բալասանյան - Կանգառները ունենալու են ցուցիչներ, GPS համակարգ է տեղադրվելու, ինչպիսի կառուցվածք, ճիշտ ծառայություն մեր քաղաքացիների համար:
Շահագործումը հաջորդ տարվանից է, մինչ այդ ևս 20 մեքենա ձեռք կբերի քաղաքը։ Կստեղծվի նաև աշխատանքի կազմակերպման նոր համակարգ։
Սամվել Բալասանյան - Քաղաքին է պատկանելու, մենք ենք շահագործելու, ՓԲԸ կամ ինչ-որ բան, խոսակցությունները՝ գծատեր, «ԳԱԶել»-ի տեր, դուրս են գալու, քաղաքակիթ ձևով այդ ծառայությունը, որը բոլոր քաղաքներում է բարդ, համակարգ են ստեղծել, համակարգով են կազմակերպում։
Մեկ այլ ծրագրով կլուծվի նաև գիշերային լուսավորության հարցը։ Քաղաքի խոշոր ենթակառուցվածքներում կտեղադրեն ֆոտովոլտային կայաններ։ 700 մլն դրամ արժողությամբ ծրագրի 400 մլն դրամը հատկացնում է կառավարությունը, 300 միլիոնը՝ Գյումրու համայնքապետարանը։