Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Արշալույսում նախատեսվող լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքների արդյունքում անվտանգ և ապահով գիշերային երթևեկություն կապահովվի և՛ հետիոտների, և՛ տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես հայտնում են Արմավիրի մարզպետարանից, ծրագրի շրջանակում 6 կմ երկարությամբ հաղորդալար կանցկացվի և 135 հատ լեդ լուսատու կտեղադրվի: Ծրագրի շահառու են համայնքի 1013 տնտեսություն, այդ թվում՝ 4141 բնակիչ:
Արշալույս համայնքում այս տարի հաստավել է նաև 10 հակակարկտային կայանի տեղադրման ևս մեկ սուբվենցիոն ծրագիր, որով նախատեսվում է շուրջ 700 հա հողատարածքի պաշտպանություն կարկտից: