Վերաքննիչ դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը:
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրեց՝ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ:
Հատուկ քննչական ծառայությունը Առուշանյանին մեղադրանք էր առաջադրել հունիսի 15-ին:
Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրությանը ցանկալի արդյունք արձանագրելու՝ անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: