Իրանում կայացել է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը: Արարողությունը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի շենքում: Միջոցառմանը ներկա է եղել 265 հյուր 115 երկրից:
Ռայիսին երդվել է լինել Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության և ռեժիմի պահապան և ջանքեր չխնայել ժողովրդի խնդիրները լուծելու համար:
Երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: