Թուրքիայի պայքարը երկրի տարածքում մոլեգնող անտառային հրդեհների դեմ անհաջող է ընթանում: Կրակը հասել է Էգեյան ծովի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայան, որը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար: Հարակից Քեմերքյոյ քաղաքի բնակչությանը տարհանել են: Քաղաքապետը մանրամասնել է, որ վտանգ դեռ կա, որ կրակը կարող է տարածվել էլեկտրակայանում առկա հազարավոր տոննա ածուխի վրա:
Թուրքիայի Էգեյան և Միջերկրական ծովի ափերի ամբողջ երկայնքով բռնկվել է ավելի քան 180 անտառային հրդեհ, ինչի հետևանքով այնտեղ արդեն 8 զոհ կա: Եվրոպական միության արբանյակային մոնիթորինգի ծառայությունը հայտարարել է, որ հրդեհների ուժգնությունը ստուգող իրենց միջոցներն ու սարքավորումներնն աննախադեպ վատ ցուցանիշներ են արձանագրել: Հրդեհների տարածման ու ընդարձակման ռիսկը մասնագետները բարձր են գնահատել, քանի որ Թուրքիայում կրակի տարածմանը նպաստում են քամիները: