Արցախի Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շարունակվում են հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները:
Պատերազմից հետո արդեն վերանորոգվել է 183 բնակելի տուն, 398 առանձնատան վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։
Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շինաշխատանքներին ընդգրկված են 44 շինարարական կազմակերպություն։
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինաշխատանքների ընթացքը: